Ձեզ ենք ներկայացնում Աշխարհի ամենավատ ու սարսափելի բանտերը, որտեղ պահվում են ամենածանր հանցագործություններ կատարած մարդիկ:
1. Դիարբեքիրյան բանտ

Թուրքիայի Դիարբեքիր տեղանքում 1980-ական թվականներին կառուցված բանտը իր դաժանությամբ առանձնանում է: Այստեղ են բերվում ծանր հանցագործություններ կատարած մարդկանց: Ընդհանուր առմամբ այստեղ կա 1432 մարդ:
2. Սաբանետա

Սաբանետան` որը կառուցված է Վենեսուելայում, ամենասարսափելի բանտերից մեկն է համարվում: Այստեղի բանտարկյալների մեծ մասը ինքնասպան են լինում այստեղ հայտնվելուց մի քանի օր նույնիսկ մի քանի ժամ անց:
3. ADX Florence բանտ

ADX Florence բանտ են բերվում Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենածանր հանցագործություններ կատարող մարդկանց: Այժմ այստեղ իր պատիժն է կրում 439 մարդ: Բանտը աշխարհում ամենաանվտանգ բանտերից մեկն է:
4. Թադմորյան բանտ

Սիրիայի Թադմոր մարզում է գնտվում հայտնի Թադմորյան բանտը, որը 200 կմ հեռավորության վրա է Դամասկոսից: Սկզբում այն ստեղծված էր միայն ռազմական հանցագործների համար, սակայն 1980-ական թվականներից սկսած այստեղ բերվեցին նաև երկրի ծանր հանցագործները, իսկ 1980 թվականին Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադը հրամայեց սպանել այդտեղ գտնվեղ 2400 բանտարկյալներին:
5. Կարանդիրու

Բրազիլական Սան-Պաուլու քաղաքում գտնվող բանտը շատ մարդկանց մահվան պատճառ է դարձել: 1992 թվականին այս բանտում տեղի ունեցավ մեծ պայթյուն, որի պատճառով մահացան 111 բանտարկյալ, իսկ մի քանի տարի անց ՍՊԻԴ-ի պատճառով բանտում մահացավ 8000 մարդ: Այժմ բանտը չի գործում:
6. Ճամբար 22

Կորեայում գտնվող Ճամբար 22-ը, որի պաշտոնական անվանումն Կվան-լի-սո է, ամբողջովին առանձնացված է աշխարհից: Ըստ օրենքի` բանտարկյալները նույնիսկ իրավունք չունեն խոսելու միմյանց հետ:










0 մեկնաբանություն:
Отправить комментарий