Ինսթագրամը նոր ֆունկցիա ունի

Instagram-ի օգտվողները ստացել են նկարների և կարճ տեսանյութերի հրապարակման ժամանակ ավելացված նկարագրությունների փոփոխելու հնարավորություն: Այս մասին հաղորդվում է Instagram-ի բլոգում:

Մինչ այս օգտատերերը նկարագրությունները փոփոխելու համար պետք է ջնջեին նկարներն ու հոլովակները և ավելացնեին արդեն փոփոխված նկարագրությամբ: Նոր ֆունկցիան եղել է ամենապահանջված ֆունկցիաներից մեկը, այն արդեն հասանելի է նկարների ներքևի մենյուում:

Թարմացված հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից և Google Play-ից: Instagram-ի լսարանը գերազանցում է 200 միլիոն օգտատերը:

InchUzem.Am

0 մեկնաբանություն:

Отправить комментарий

Փակել գովազդը